Աշխարհը փոքրիկի աչքերով

Փոքր քայլերով՝ դեպի ինքնուրույնություն, վստահություն և մեծ բացահայտումներ։

Մեծ սեր՝ փոքրիկ մարդկանց համար

Աղջիկը ջրում է ծաղիկները

Սիրել, խնամել, ուրախանալ

Տղան գիրք է կարդումԵրեխաները բակում ներկայացում են դիտումԱղջիկները խաղում են խաղալիք խոհանոցում
Մեր պատմությունը

Ինչպես սկսվեց ամեն ինչ

«Իմ սրտի տնակը» ստեղծվել է որպես տուն, որտեղ յուրաքանչյուր փոքրիկ իրեն ապահով ու սիրված է զգում։ Մենք հավատում ենք, որ կրթությունը սկսվում է արժեքներից՝ բարությունից, ընկերությունից և հետաքրքրասիրությունից։

Մեր օրերը լի են փոքր ու մեծ արկածներով․ ARTուրբաթներ, գիտափորձեր, թատերական ներկայացումներ, աշնանային շուկա և ամենաշոգ օրը մեզ մոտ եկող «ծով»։ Ամեն քայլ փոքրիկներին ավելի ինքնուրույն ու վստահ է դարձնում։

Երեխաները հատակին նստած գիրք են կարդումԵրեխաները այգում սեղանի շուրջ են
Արժեքներ

Ինչը մեզ համար կարևոր է

  • Ինքնուրույնություն

    Ամեն կապված քուղ ոչ միայն նոր հմտություն է, այլև վստահություն սեփական ուժերի նկատմամբ։

  • Ջերմություն

    Փոքրիկ սրտերում ծնվում են մեծ ընկերություններ։

  • Հետաքրքրասիրություն

    Սովորելը սկսվում է զարմանքից, իսկ ամեն գիտափորձ նոր հարցերի սկիզբ է։

  • Ընկերություն

    Գիտենք ոչ միայն պայքարել, այլև ուրախանալ ընկերոջ հաղթանակով։

Հաջորդ կանգառը →Խմբակներ