Խմբակներ մանկապարտեզում՝ անգլերեն, շախմատ, պար
01 / 08
Անգլերեն
Առաջին բառերն ու արտահայտությունները անգլերենով՝ խաղի և հաղորդակցման միջոցով։
Գալ հյուրՌուսերեն
Ռուսերենը բացահայտում ենք հեքիաթների, խաղերի և ամենօրյա զրույցների միջոցով։
Գալ հյուրՊար
Ռիթմ, շարժում ու ուրախություն․ պարում ենք և սովորում զգալ երաժշտությունը։
Գալ հյուրԵրաժշտություն
Երգում ենք, լսում ու ստեղծում ռիթմեր և սովորում լսել միմյանց։
Գալ հյուրՇախմատ
Խաղատախտակի վրա սովորում ենք մտածել, կանխատեսել քայլերը և համբերատար լինել։
Գալ հյուրՄենթալ թվաբանություն
Ուրախ մաթեմատիկա․ հաշվում ենք տափօղակներով, բացահայտում ենք 10-ի գաղտնիքը և սովորում մտածել արագ։
Գալ հյուրՌոբոտաշինություն
Կառուցում ենք, փորձարկում ու բացահայտում, թե ինչպես են աշխատում իրերը։
Գալ հյուրՄեծ թենիս
Բացօթյա խաղերը առողջ զարգացման գրավականն են․ ռակետ, գնդակ ու շատ ծիծաղ։
Գալ հյուրՓոքրիկ քայլեր,մեծ երազանքներ
Արևից արև
Երկ–Ուրբ 8:30–19:00, Շբթ 8:15–19:00, Կիր՝ փակ է
- 1
Բարի առավոտ
Դիմավորում ենք փոքրիկներին ժպիտով և ջերմ խոսքով։
- 2
Նախաճաշ
Միասին նախաճաշում ենք և պատրաստվում նոր օրվան։
- 3
Դասեր և խմբակներ
Լեզուներ, մաթեմատիկա, արվեստ ու գիտափորձեր՝ խաղի ձևով։
- 4
Խաղեր բակում
Բացօթյա խաղեր, մեր բանջարանոցն ու բակի ծառերը։
- 5
Ճաշ
Ընկերների հետ՝ մեկ սեղանի շուրջ։
- 6
Ցերեկային քուն
Հանգստանում ենք, իսկ քնից առաջ լսում ենք հեքիաթ։
- 7
Հեքիաթ և խաղ
Ստեղծագործում ենք, նկարում ու խաղում, իսկ ուրբաթ օրերին մեր սիրելի ARTուրբաթն է։
- 8
Տուն ենք գնում
Ծնողներին պատմում ենք օրվա մեծ ու փոքր բացահայտումների մասին։
1. Զանգահարեք մեզ
Զանգահարեք +374 99 207745 համարով, և մենք կպատասխանենք ձեր բոլոր հարցերին։
2. Եկեք ծանոթանալու
Եկեք Վրացական փողոցի 2-րդ նրբանցք, 10 հասցեով և տեսեք մեր տնակը ձեր աչքերով։
3. Սկսենք միասին
Ձեր փոքրիկը կսկսի իր առաջին արկածները մեզ մոտ։